Պաղեստինա-իսրայելական հակամարտության պատճառները
1 ր. | 2021-05-17Պաղեստինա-իսրայելական հակամարտության հերթական սրացման արտաքին պատճառներից մեկը Միացյալ Նահանգների նոր վարչակարգի մերձավոր արևելյան քաղաքականության փոփոխությունն է: Նախագահ Բայդենի տարածաշրջանային քաղաքականության մեջ տեղ գտած մոտեցումները տրամագծորեն հակասում են նախկինին, ինչը, բնականաբար, առաջացրել է հակասություններ Իսրայելի և ԱՄՆ-ի հարաբերություններում: Լարվածության ներքին պատճառների թվին կարելի է դասել Իսրայելի ներքաղաքական իրավիճակը. վերջին երկու տարում Իսրայելում եղել է խորհրդարանական արտահերթ չորս ընտրություն, սակայն գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի կարողացել կառավարություն ձևավորել: Թեման մանրամասնում է արևելագետ Արմեն Պետրոսյանը: